Վրաստանի արեւելքում փորձում են մարել անտառային հրդեհը |armenpress.am|

armenpress.am: Մինչեւ այժմ շարունակվում Է Վրաստանի Կվարելի շրջանի Շիլդա գյուղի մերձակա անտառում բռնկած հրդեհի մարման գործընթացը: Այդ մասին հաղորդում են Արտակարգ իրավիճակների վարչության ծառայությունում:

Նրա տեղեկատվությամբ, այրվում է ալպյան գոտու մերձակա սաղարթավոր անտառի ստորին շերտը: Հրդեհը Շիլդա գյուղի մերձակայքում առաջացել Է նախօրյակին: Հրշեջների աշխատանքին խանգարում Է տեղանքի բարդ ռելիեֆը:

Վրաստանի օդերեւութաբանների կանխատեսումներով՝ սեպտեմբերի 4-ից երկրի ինչպես արեւելյան, այնպես էլ արեեւմտյան մասում սպասվում են տեղումներ եւ ջերմաստիճան նվազում, որոնք չեն եղել արդեն մի քանի շաբաթ, հաղորդել Է Sputnik-ը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն