2022-09-02-28a2e0cd-88fa-47cf-aab8-56dc057fb0cc.jpg

Մինչև դեկտեմբերի 25-ը «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը փակ կլինի հիմնանորոգման նպատակով

Հիմնանորոգմամբ պայմանավորված՝ «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցմումը սեպտեմբերի 2-ից մինչ դեկտեմբերի 25-ը փակ է լինելու:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, քաղաքացիների անվտանգ և ապահով տեղաշարժն ապահովելու համար առաջարկվում է օգտվել  Խորենացու փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկի կարգավորվող հետիոտնային անցումից կամ Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորիչ (Պարոնյան) փողոց ստորգետնյա անցումից:

Քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն