a24c0ed285813665e10c9444950a6dc5.jpg

Երկու կուսակցությունների նախագահները թույլ են տվել Թուրքիային վետո դնել ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչման վրա. Ադամ Շիֆ |tert.am|

tert.am: Կոնգրեսական Ադամ Շիֆն ԱՄՆ-ում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթին: Թեմայի վերաբերյալ նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում` հրապարակելով համապատասխան լուսանկար:

«Մենք երբեք չենք մոռանա 1.5 մլն տղամարդու, կանանց և երեխաների սպանությունը Հայոց ցեղասպանության ժամանակ: Երկու կուսակցությունների նախագահները թույլ են տվել Թուրքիային վետո դնել ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչման վրա: Մենք չենք կարող թույլ տալ, որ դա շարունակվի: Ճշմարտությունը մեր կողն է: Մենք չենք լռելու»,- գրել է Շիֆը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն