Մհեր Սեդրակյանն այսօր ներկայացել է գլխավոր դատախազություն |pastinfo.am|

pastinfo.am: ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ «Թոխմախի Մհերը» այսօր ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազություն։ ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը հաստատեց, որ Սեդրակյանը ներկայացել է, իրացրել իրենց այդ իրավունքը՝ ծանոթանալով իրենց վերաբերող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրության վարույթի նյութերին։ Մհեր Սեդրակյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի վրա արգելանք է դրվել՝ որպես հայցի ապահովման միջոց։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն