Երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Մյասնիկյան պողոտա-Սարալանջի-Հերացի-Աբովյան-Շարիմանյան փողոցների հանգույցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Մյասնիկյան պողոտա – Սարալանջի – Հերացի – Աբովյան – Շարիմանյան փողոցների հանգույցում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 
 
Մյասնիկյան պողոտայից դեպի Աբովյան փողոց երթևեկելը հնարավոր կլինի միայն Հերացի – Շարիմանյան փողոցներից, իսկ Սարալանջի փողոցից կթույլատրվի երթևեկելը ինչպես նախկինում և դեպի Աբովյան փողոց, և, վերադասավորվելով, Հերացի փողոց:
 
Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման աշխատանքներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն