Հայաստանը հրավիրվել է մասնակցելու հոկտեմբերին կայանալիք ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին․ The Guardian |factor.am|

factor.am: Հայաստանը հրավիրված է մասնակցելու հոկտեմբերի 6-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայանալիք ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Ըստ The Guardian-ի՝  քննարկվելու է Եվրոպական քաղաքական համայնքի ձևավորումը՝ մի մարմնի, որը միտված է մայրցամաքում անվտանգության ամրապնդմանը։

Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնն էր մայիսին առաջարկել Եվրոպական քաղաքական համայնքի գաղափարը, որը ներառելու է մայրցամաքի բոլոր ժողովրդավարությունները, այդ թվում՝ Ուկրաինան ու ԵՄ անդամության հավակնորդներին Արևմտյան Բալկաններում։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշլը հայտարարել է, որ կասկած չունի՝ Մեծ Բրիտանիան ևս հրավիրվելու է գագաթնաժողովին՝ չնայած Հյուսիսային Իռլանդիայի հետ կապված բարդություններին։ 

Թուրքիայի մասնակցության հարցն է մնում վիճելի, քանի որ Հունաստանը և Կիպրոսը, որոնք ներքաշված են Անկարայի հետ երկարատև վեճերի մեջ, դեմ են այս երկրի ներկայացուցիչներին հրավիրելուն։ Թուրքիան մնում է ԵՄ անդամակցության պաշտոնական թեկնածու, թեև բանակցությունները տարիներ շարունակ փակուղում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով