3e2a652af23562b2c717c1956c6f1d7c.jpg

Շրի Լանկայում ահաբեկչական գործողությունների գործով ձերբակալվածների թիվը հասել Է 76-ի. Ada Derana |armenpress.am|

armenpress.am: Շրի Լանկայում իրականացված պայթյունների հետաքննության ընթացքում ձերբակալված կասկածյալների թիվը հասել Է 76-ի: Ինչպես ապրիլի 25-ին հայտնել Է Ada Derana պորտալը, լույս հինգշաբթի գիշերը բերման Է ենթարկվել 16 մարդ:

Շրի Լանկայում զատկական կիրակի օրը տեղի են ունեցել մի շարք պայթյուններ. առաջին վեցը որոտացել են երկրի երեք տաճարներում եւ երեք հյուրանոցներում, յոթերորդը՝ կղզու արեւմուտքում, ութերորդը՝ Կոլոմբոյի արվարձանի բնակելի համալիրում: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ ահաբեկչական գործողությունները կատարել են մահապարտ-ահաբեկիչները: Վերջին տվյալների համաձայն, պայթյունների հետեւանքով զոհվել Է 359 մարդ, տուժել Է ավելի քան 520 հոգի:

Շրի Լանկայում իրականացված մի շարք պայթյունների պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, թեեւ խմբավորումը կղզում կատարված գրոհներին իր մեղսակցության ապացույցներ չի ներկայացրել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն