tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեմ է արտահայտվել Ռուսաստանին՝ ահաաբեկչության հովանավոր երկրների ցանկում ներառելուն։ Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, ԱՄՆ առաջնորդը լրագրողների հետ կարճատև հանդիպում է ունեցել Վաշինգտոն վերադառնալուց հետո։
«Ոչ»,- ասել է Բայդենը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին, ինչից հետո ժպտացել է և այլևս չի պատասխանել որևէ այլ հարցի։
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին, ԱՄՆ Սենատը բանաձև էր ընդունել, որով Պետդեպարտամենտին կոչ էր անում ճանաչել Ռուսաստանը որպես «ահաբեկչության հովանավոր երկիր»։ Որպես համապատասխան նախաձեռնության ընդունման գործոն նշվում են Վրաստանում, Սիրիայում, Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։