Միջոցառմանը ներկա էին Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչներ, Գեղաձորի դպրոցի տնօրենն ու ուսուցիչները և ուրիշներ։ |factor.am|

factor.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խստորեն դատապարտել է Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած հարձակումը: Այս մասին հայտարարել է նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկը, գրում է VOA-ն։

«Գլխավոր քարտուղարն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։ Գլխավոր քարտուղարը կրկնել է, որ միջազգային մարդասիրական իրավունքով խստիվ արգելվում են հարձակումները խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա»,- ասել է Դյուժարիկը։ 

«Իսլամական պետությունը» ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաքում Ռուսաստանի դեսպանատան վրա հարձակման պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել են դեսպանատան երկու աշխատակիցներ և առնվազն մեկ տեղի բնակիչ։ Պայթյունը որոտացել է դեսպանատան հյուպատոսական բաժնի մուտքի մոտ, որտեղ աֆղանները սպասում էին վիզաների մասին լուրերին, հայտնում են լրատվամիջոցները։

Քաբուլի ոստիկանության ներկայացուցչի հաղորդմամբ՝ առնվազն մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, ևս տասը՝ վիրավորվել հարձակման հետևանքով: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև