Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ գնդակոծությունները վերսկսվել են |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանի և մերձակա տարածքում վերսկսվել են գնդակոծությունները, կողմերը կրկին միմյանց են մեղադրում դրանց համար։

Էներգոդար քաղաքը, որտեղ գտնվում է կայանը, մնացել է առանց էլեկտրականության։

Ռուսական զորքերը հրթիռային և հրետանային հարվածներ են հասցրել Նիկոպոլ քաղաքին, որը գտնվում է Դնեպր գետի մյուս ափին, Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի դիմաց, ասել է Դնեպրոպետրովսկի մարզի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, հաղորդում է, որ խափանումը տեղի է ունեցել էլեկտրական ենթակայանի վրա ուկրաինական հարձակման պատճառով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն