Ավելի քան 48 մլն դրամ՝ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի համար |civilnet.am|

civilnet.am: Կառավարությունը որոշել է իր կողմից իրականացվող ծրագրերը հանրությանը ներկայացնելու համար նոր հարթակ ստեղծել, այն կոչվելու է պետական աջակցության ծրագրերի իրազեկման միասնական հարթակ։ Հարցը ներառված է կառավարության սեպտեմբերի 8-ի նիստի օրակարգում։

«Միասնական հարթակը (կայք, հավելված) մատչելի և համակարգված կերպով քաղաքացիներին կմատուցի տեղեկատվություն պետական աջակցության բոլոր ծրագրերի/միջոցառումների վերաբերյալ։ Այն օպերատիվ կթարմացվի և կտեղեկացնի օգտատերերին նոր ծրագրերի մասին, ինչպես նաև՝ նախկին ծրագրերում կատարված փոփոխությունների մասին»,- նշված է կայքի ստեղծման որոշման հիմնավորումներում։

Կայքը համակարգելու է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի հաստիքներն ավելացվելու են։ Նոր գործառույթները ենթադրում են պետական աջակցության ծրագրերի շուրջ պոտենցիալ շահառուների շրջանում հանրային իրազեկման արշավների կազմակերպում, պետաջակցության իրազեկման միասնական հարթակի վարում և այլն։ Կայքի գործունեության համար ձեռք են բերվելու նաև տեխնիկական նոր միջոցներ։

Տարբեր վերաբաշխումների արդյունքում այս հարթակի հիմնման ու տեխնիկական հագեցվածության ապահովման համար կուղղվի ավելի քան 48 միլիոն դրամ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև