Տեխնիկական աշխատանքների պատճառով ժամանակավորապես չի գործելու Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետը

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ս.թ. սեպտեմբերի 9-ին ժամը 11։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի «Նինոծմինդա» մաքսային անցակետում իրականացվող տեխնիկական աշխատանքների պատճառով ժամանակավորապես չի գործելու Հայաստան-Վրաստան սահմանի Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետը։

Վրացական կողմում տեխնիկական աշխատանքների ավարտից հետո սահմանային անցակետը կշարունակի գործել շուրջօրյա աշխատանքային ռեժիմով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև