ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը, որը սահմանվել էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Քանի որ ահաբեկչական սպառնալիքը պահպանվում է, երկրում արտակարգ դրությունը և այդ արտակարգ դրության դեմ պայքարելու համար ընդունված լիազորությունները պետք է շարունակեն գործել 2022 թվականի սեպտեմբերի 14-ից հետո», – ասված է հաղորդագրության մեջ:

Արտակարգ դրության ռեժիմի մասին որոշումն ԱՄՆ իշխանությունների կողմից ընդունվել է 2001 թվականի սեպտեմբերի 14-ին ՝ ահաբեկչություններից երեք օր անց:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն