Այսօր 2001 թվականի սեպտեմբեր 11-ի ահաբեկչության 21-րդ տարելիցն է:
CNN-ի փոխանցմամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի առավոտյան մեկնել է Պենտագոն, որտեղ մասնակցել է ծաղկեպսակների տեղադրման արարողությանը և ելույթ է ունենալու սեպտեմբերի 11-ի հիշատակի միջոցառմանը։
Սպիտակ տունը հայտարարել է, որ Պենտագոնի 9/11 ազգային հուշահամալիրում նախագահի ելույթի ներկա են լինելու «զոհվածների ընտանիքի անդամներ, առաջին արձագանքող խմբերի ներկայացուցիչներ և պաշտպանության նախարարության ղեկավարությունը»:
2001 թվականի սեպտեմբեր 11-ին «Ալ-Քաիդայի» մահապարտ ահաբեկիչներն առևանգել են 4 ուղևորատար ինքնաթիռ, որոնցից երկուսը մխրճվել են Նյու Յորքում Առևտրի համաշխարհային կենտրոնի երկու երկնաքերերի մեջ, մեկը հարվածել է Պենտագոնի համալիրին, իսկ մյուսը, որում պայքար է եղել ահաբեկիչների և ուղևորների միջև, ընկել է Փենսիլվանիա նահանգում:
Ահաբեկչության հետևանքով մոտ երեք հազար մարդ է զոհվել, որոնցից ավելի քան 2 հազար 600-ը` ավերված երկնաքերերում:
Լուսանկարը՝ Reuters