ԱԺ-ում կրկին ընդմիջում հայտարարվեց՝ հայտարարությունը քննարկելու նպատակով

Ալեն Սիմոնյանն առաջարկեց հայտարարության նախագիծն առանց ընդմիջումների քննարկել։ Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ 20 րոպեն շատ քիչ ժամանակ է, և առաջարկեց տալ 1 ժամ ժամանակ, որ իրենց առաջարկները քննարկման և իրացման հնարավորություն ունենան։

Ալեն Սիմոնյանը նշեց՝ նորից ընդմիջում կհայտարարի, որ ընդդիմադիր պատգամավորներն այդ հնարավորությունն ունենան։ Նրա խոսքով՝ հարցը կքննարկեն վարչապետի հետ հարցուպատասխանից հետո, իսկ ընդդիմադիրների առաջարկները, «եթե որևիցե արտառոց բան չլինի», կներառվեն:

 Հայտարարվեց ընդմիջում։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ իրավիճակի վերաբերյալ հայտարարության տեքստ է նախապատրաստվել, Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ՝ իրենք էլ հայտարարության տեքստ են պատրաստում։ Հայտարարվել էր 20 րոպե ընդմիջում, որ խմբակցությունները քննարկեն միասին հայտարարության տեքստը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով