«Հայկական քաղաքների և անմեղ քաղաքացիների գնդակոծումն անօրինական է և անընդունելի». Մենենդես |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին:

«Խորապես մտահոգված եմ հայկական տարածքի վրա ադրբեջանական հարձակումների մասին հաղորդագրություններով: Հայկական քաղաքների և անմեղ քաղաքացիների գնդակոծումն անօրինական է և անընդունելի: Աշխարհը պետք է դիմադրի ավտորիտար բռնությանը: ԱՄՆ-ը պետք է անհապաղ դադարեցնի անվտանգության ոլորտում Ադրբեջանին ուղղված ամբողջ աջակցությունը», – հայտարարում է Մենենդեսը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն