2022-09-13-d0b369e7-5a15-47a1-848c-665d3d7770c9.jpg

Խաղաղությունը հնարավոր է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա․ Թուրքիայի նախագահի գրասենյակ |civilnet.am|

civilnet.am: Բաքվի ու Երևանի միջև խաղաղությունը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա․ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահական գրասենյակը սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի ագրեսիվ հարձակումից հետո։ 

«Անկարան սատարում է Բաքվին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին լարվածության լույսի ներքո»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ իրավիճակը քննարկել են Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Ջեյհուն Բայրամովը։ Չավուշօղլուն ասել է, որ «Հայաստանը պետք է դադարեցնի իր սադրանքները և կենտրոնանա խաղաղության բանակցությունների ու Ադրբեջանի հետ համագործակցության վրա»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն