Ֆրենկ Փալոնը և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները խստորեն դատապարտել են ադրբեջանական ուժերի կողմից ռազմական գործողությունների սրումը Հայաստանի հարավում 

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը  Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահների հետ հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով ադրբեջանական ուժերի կողմից ռազմական գործողությունների սրումը Հայաստանի հարավում: 

«Նախագահ Ալիևը նույն մահացու հարձակումներն է իրականացնում ինքնիշխան Հայաստանի տարածքի վրա՝ արդարացում փնտրելով 2020 թվականի ԼՂ  պատերազմից ի վեր՝ իր շարունակական թշնամանքի և հարձակումների համար և ստիպելով Հայաստանին տեղի տալ իր տարածքային անհիմն պահանջներին։ Համաշխարհային առաջնորդները չպետք է ձեռքերը ծալած նստեն և կեղծ երկիմաստ հայտարարություններ անեն երկու կողմերի միջև։ Այս հակամարտությունում կա միայն մեկ ագրեսոր, որին պետք է կանգնեցնել։ Մենք հորդորում ենք Բայդենի վարչակազմին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանի ագրեսիան և վերջապես պատասխանատվության ենթարկելու Ալիևին իր ապակայունացնող գործողությունների համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով