ՌԴ-ն եւ Հայաստանը ցանկանում են համաձայնեցնել հանրապետության գազամատակարարման գլխավոր սխեման. Պրիխոդկո |news.am|

news.am: Ռուսաստանը եւ Հայաստանը մեծ ուշադրություն են դարձնում գազային ոլորտում փոխգործակցությանը եւ ցանկանում են մշակել մինչեւ 2030 թականը Հայաստանի գազամատակարարման եւ գազաֆիկացման գլխավոր սխեմաները: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մեր երկրները շատ մեծ ուշադրություն են դարձնում գազային ոլորտում համագործակցությանը: Մշակման ընթացքում են ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային թեմաները: Օրինակ՝ պայմանավորվածություն կա համաձայնեցնելու մինչեւ 2030 թականը Հայաստանի գազամատակարարման եւ գազաֆիկացման գլխավոր սխեմաները»,- հայտնել է Պրիխոդկոն:

Նա նաեւ հաստատել է, որ մինչեւ 2019 թվականի հուլիսի 1-ը կողմերը կանցկացնեն անհրաժեշտ ներպետական խորհրդակցություններ՝ ՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարման գների ձեւավորման մասին նոր համաձայնագիր կնքելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն