125924881151faa210e5e980fd269d83.jpg

ԱՄՆ իշխանություններն արգելել են Չեչնիայի կառավարության ղեկավարի մուտքը |news.am|

news.am: Ամերիկյան իշխանություններն արգելել են Չեչնիայի կառավարության ղեկավար Մուսլիմ Խուչիեւի մուտքը երկիր։ Ինչպես ասվում է Պետդեպի ապրիլի 25-ի հայտարարության մեջ, պատժամիջոցները տարածվում են նաեւ Խուչիեւի կնոջ՝ Սապիյատ Շաբազովայի վրա՝ հայտնում է «Իզվեստիա»-ն։

Որպես նման միջոցառման պատճառ, ամերիկյան իշխանությունները նշել են «մարդու իրավունքների կոպիտ խախտումները»։
Սրա հետ կապված՝ Վաշինգտոնը Մոսկվային կոչ է արել պատասխանատվության ենթարկել Խուչիեւի եւ այլ պաշտոնատար անձանց, որոնք մասնակից են Չեչնիայում մարդու իրավունքների խախտումներին»։

2018թ․ դեկտեմբերի 21-ին ԵԱՀԿ-ն Չեչնիայում մարդու իրավունքների հնարավոր խախտումների մասին զեկույց էր ներկայացրել։
Չեչնիայի իշխանություններն այդ մեղադրանքները համարում են կանխակալ եւ անհիմն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն