Կառավարության շենքի առջև Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքված քաղաքացիները բողոքի ակցիա են սկսել |news.am|

news.am: Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի առջեւ, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքված քաղաքացիները բողոքի ակցիա են սկսել:

Կառավարության առջեւ այժմ հավաքված են մեծ թվով սեւ բերետավորներ, որոնք պատ էին կազմել։

Նշենք, որ ժամը 11-ին կմեկնարկի Կառավարության հերթական նիստը։

Նախօրեին «5165 շարժման» ղեկավար Կարին Տոնոյանը հայտարարել էր անհնազանդության գործողությունների մեկնարկի մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով