ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիա է իրականացվում։ Infocom-ի հետ զրույցում Ոստիկանությունից հայտնեցին, որ կա բերման ենթարկված 3 անձ։
«ՌԴ-ն չի կատարում իր ռազմավարական դաշնակցի՝ ՀՀ-ի նկատմամբ ստանձնած պարտավորությունները: Հավաքի նպատակն է ՀՀ քաղաքացիների բողոքի արտահայտումը ընդդեմ ՌԴ անտարբերության ու չեզոքության։ Հավաքը կուսակցական չէ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ազատ է գալու իր պաստառով, իր կոչերով ու իր պահանջով»,- ասված է ակցիայի կազմակերպիչների տարածած հաղորդագրությունում։