«Պատիվ ունեմ» խմբակցության անդամները հանդիպել են Արցախի խորհրդարանի պատգամավորների հետ

Այսօր ՀՀ խորհրդարանում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները հանդիպել են Արցախի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների և հանձնաժողովների նախագահների հետ:
 
«Հայաստանի Հանրապետական կուսակցության» ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ հանդիպման առանցքում Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն է, որը շարունակում է շատ լարված մնալ:
 
Կողմերը քննարկել են ստեղծված իրադրությունում քաղաքական դիրքորոշումների ներդաշնակեցման, համատեղ, թիրախային գործելու հետ կապված հարցեր:
 
Կողմերը պայմանավորվել շարունակել համատեղ քաղաքական խորհրդակցությունների շարքը և ընդհանուր ռեսուրսները համախմբել հանուն Հայաստանի ու Արցախի անվտանգության:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով