2022-09-16-d14e8c2a-ec25-47d2-a0d4-d1900430b8e5.jpg

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Խորենացի փողոց–Մաշտոցի պողոտա հատվածում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 18-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խորենացու-Զաքյան փողոցների խաչմերուկում:

Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանը։

Նախկինում Խորենացու փողոցով դեպի Մաշտոցի պողոտա երթևեկելիս աջ եզրային գոտուց թույլատրվում էր երթևեկել միայն դեպի աջ, իսկ ձախ գոտուց՝ բոլոր ուղղություններով: Փոփոխությունից հետո աջ եզրային գոտուց կթույլատրվի ուղիղ և աջ, իսկ ձախ գոտուց՝ ուղիղ և ձախ:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն