Պուտինը Մոդիին հավաստիացրել է, որ ՌԴ–ն ցանկանում է ավարտել հակամարտությունը Ուկրաինայում |azatutyun.am|

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ Սամարղանդում կայացած հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայի հետ հակամարտությունը ավարտվի, բայց Կիևը հակված է կռվելու։

«Ես գիտեմ ձեր դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության կապակցությամբ, ձեր մտահոգությունները, որ մշտապես արտահայտում եք։ Մենք ամեն ինչ անում ենք, որ այդ ամենը, որքան հնարավոր է շուտ ավարտվի, ցավոք հակառակ կողմը՝ Ուկրաինայի ղեկավարությունը հրաժարվում է բանակցային գործընթացից, հայտարարելով, թե ցանկանում է իր նպատակներին հասնել ռազմական ճանապարհով, ինչպես իրենք են ասում՝ կռվի դաշտում», – նշել է Վլադիմիր Պուտինը։

Փետրվարի վերջին Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա, հազարավոր զինվորականներ ու խաղաղ բնակիչներ են զոհվել։ Հրետակոծվել են Ուկրաինայի բնակավայրերի մեծ մասը, բայց վերջին շրջանում Ուկրաինական ուժերը Խարկովի մարզում անցնելով հակահարձակման զգալի տարածքներ են ազատագրել, այդ թվում՝ ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն