Ստացիոնար բուժում ստացողներն ամբողջությամբ գտնվում են պետության հոգածության ներքո. ԱՆ-ն հերքում է տարածված լուրերը

Հաշվի առնելով համացանցում պտտվող լուրերը, թե Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողի ծնողից դեղորայք են պահանջել, ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ շեշտում է, որ բոլոր բժշկական կենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով:
 
Գերատեսչությունը վստահեցնում է, որ համակարգը հագեցած է բուժօգնություն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր միջոցներով, և ստացիոնար բուժում ստացողներն ամբողջությամբ գտնվում են պետության հոգածության ներքո:
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով