Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները քննարկել են ՌԴ-ին միանալու հանրաքվեների հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am: Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հեռախոսով զրուցել է իր պաշտոնակից՝ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկի հետ: Երկու լիդերները քննարկել են Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեներ կազմակերպելու հնարավորությունը:

«Մենք կստանանք Հանրային պալատների դիմումները, այս հանրաքվեները կլինեն մեր ժողովրդի կամարտահայտությունը, պետք է մեր ադմինիստրացիաները և խորհրդարանական ատյանները սկսեն աշխատանքն այդ ուղղությամբ»,- ասել է Պուշիլինը Պասեչնիկին:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև