2022-09-20-b2ff1e93-b0e2-481a-b29a-e050f9fa10e2.jpg

Դեսպան Աշոտ Սմբատյանն ու Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարն անդրադարձել են տարածաշրջանում անվտանգության մարտահրավերներին

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը սեպտեմբերի 20-ին հանդիպում է ունեցել Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի հետ:

Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա անվտանգության մարտահրավերներին, կարևորվել է երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև համագործակցության շարունակական զարգացումը։

ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն