Բայրամովը հայտարարել է, թե «չնայած ռազմական բախումներին՝ Բաքուն պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի գործընթացի մեկնարկին» |factor.am|

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Բայրամովը նշել է, որ «Բաքուն հանդես է գալիս խաղաղության պայմանագրի կնքման գործընթացի մեկնարկի օգտին՝ չնայած վերջին ռազմական բախումներին և ադրբեջանական կողմի կորուստներին»։

Բայրամովը նաև ասել է, թե Բաքուն մեծ նշանակություն  է տալիս ԵԱՀԿ-ի հետ համագործակցությանը։ Նա նշել է, որ, իբր, Հայաստանը ԵԱՀԿ-ի շրջանակում ապակառուցական քայլեր է իրականացնում։

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հաշվի առնելով տարածաշրջանում կազմակերպության երկար տարիների փորձը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն