2022-09-21-918d240c-4b95-4f65-9d59-3b3cd0518f2a.jpg

Նոյեմբերի 20-ին Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ կկայանան |azatutyun.am|

azatutyun.am: Նոյեմբերի 20-ին Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ կկայանան: Այսօր նման հրամանագիր է ստորագրել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու ինչպես նաև սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու առաջարկությամբ Տոկաևը հանդես էր եկել սեպտեմբերի 1-ին՝ խորհրդարանում ունեցած ելույթում։

Տոկաևը, մասնավորաբար, առաջարկել էր նախագահի լիազորությունները սահմանափակել յոթնամյա ժամկետով՝ առանց վերընտրության իրավունքի։

Սեպտեմբերի 17-ին Ղազախստանի նախագահը ստորագրել էր «Սահմանադրության փոփոխությունների և լրացումների մասին օրենքը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն