0709b64e8344f05a33310e5e9029029e.jpg

Բոլոր ուժային կառույցների ղեկավարներից միայն Դավիթ Սանասարյանն է հեղափոխական. Դանիել Իոաննիսյան |tert.am|

tert.am: Հայաստանում կան օրինականության վերահսկողության ֆունկցիաներ ունեցող շատ մարմիններ և այդ մարմինների թվին կարելի է դասել ՊՎԾ-ն, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, ՊԵԿ-ը, Քննչական կոմիտեն, Դատախազությունը և այլն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի միջոցով հայտարարեց «Իրազեկ քաղաքացների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Այդ բոլոր մարմիններից միակ մարմինը, որի ղեկավարը հեղափոխական է, դա ՊՎԾ-ն է և նրա ղեկավարը: Այսինքն՝ ԱԱԾ-ի ղեկավար Վանեցյանը, Ոստիկանության ղեկավար Օսիպյանը, ՀՔԾ ղեկավար Խաչատրյանը, ՊԵԿ ղեկավար Անանյանը, Դատախազության պետ Դավթյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Գրիգորյանը, բոլորն էլ եղել են համակարգում տարիներ շարունակ, և եղել են կոռումպացված համակարգում, կոռուպցիա սպասարկող համակարգում»,- ասաց նա:

Իոաննիսյանը նշեց՝ ամենայն հարգանք ունենալով այդ անձանց նկատմամբ՝ պետք է փաստել, որ նրանք եղել են կոռուպցիոն համակարգի մաս: «Ինչ-որ առումով՝ օրինականության վերահսկման ֆունկցիաներ ունեցող միակ մարմինը, որը ղեկավարվել է մի անձի կողմից, որ տարիներ շարունակ պայքարել է կոռուպցիայի դեմ փողոցում, որն իր կյանքի մի էական հատված նվիրել է կոռուպցիոն իշխանության դեմ, Հայաստանում այդ փտած կոռումպացվածության դեմ պայքարին, դա ՊՎԾ-է»,- ասաց Իոաննիսյանն ու հավելեց, որ չի պնդում, որ Դավիթ Սանասարյանն անմեղ է չպետք է քրեական հետապնդման ենթարկվի:

«Եթե նա հանցագործություն է գործել, ապա պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի խստագույնս, որովհետև նոր Հայաստնում կոռուպցիա չպետք է լինի»,- նշեց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն