Անհայտ անձը կրակ է բացել Իժևսկի դպրոցներից մեկում․ կան զոհեր և վիրավորներ

Իրավապահ համակարգի աշխատակիցները միջոցներ են ձեռնարկում հայտնաբերելու անհայտ անձին, որը կրակ է բացել Իժևսկի դպրոցներից մեկում։ Այս մասին հահյտնել է Ուդմուրտիայի Հանրապետության ՆԳՆ-ից, փոխանցում է Interfax-ը։

Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը իր թելեգրամյան ալիքում հայտնել է, որ երեխաների շրջանում զոհեր և վիրավորներ կան։

Նրա խոսքով՝ անհայտ անձը մտել է դպրոց, սպանել պահակակետի աշխատակցին։

Զոհերի ու վիրավորների մասին հստակեցված թվեր այս պահին չկան։

ՌԴ կրթության նախարարությունից հայտնել են, որ ներկայացուցիչներ են մեկնել Իժևսկ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն