2022-09-26-373b4c14-dfab-4741-81b9-51760c159b9c.jpg

Ղրղզստանը և Ուզբեկստանը սկսում են սահմանների համաձայնեցման գործընթացը |factor.am|

factor.am: Ղրղզստանը և Ուզբեկստանը ստորագրել են արձանագրություն, որը թույլ է տալիս սկսել պետությունների միջև սահմանների համաձայնեցման ընթացակարգը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ղրղզստանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից։

«Ղրղզստանի և Ուզբեկստանի հանրապետությունների ղրղզ-ուզբեկական սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցով կառավարական պատվիրակությունները համատեղ նիստի արձանագրություն են ստորագրել, ինչը թույլ կտա սկսել Ղրղզստանի և Ուզբեկստանի պետական սահմանի առանձին հատվածների վերաբերյալ նոր համաձայնագրի նախագծի համաձայնեցման ընթացակարգը»,- ասել է խոսնակը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն