factor.am: ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ մասնակի մոբիլիզացիայի շրջանակում ոչ մի դիմում չի ուղարկվել և չի ծրագրվում ուղարկել Ղազախստանի, Վրաստանի և այլ երկրների պետական մարմիններին՝ այնտեղ գտնվող ռուսների ենթադրյալ հարկադիր վերադարձի պահանջով։ BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել են ՌԴ ՊՆ-ից։
Այսօր ավելի վաղ Ղազախստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ մոբիլիզացիայից փախած ռուսաստանցիները կարող են արտահանձնվել միայն այն բանից հետո, երբ նրանց նկատմամբ պաշտոնական հետախուզում հայտարարվի։