lragir.am: «Եթե ես որոշողը լինեի, դա չէի անի: Նամանավանդ այն ամենից հետո, ինչ ամբողջ ընդդիմությունը միշտ կառավարությանը քննադատել է նմանատիպ ծախսերի համար»,- խորհրդարանում լրագրողներին ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Քաղաքացու օրվա միջոցառումների համար բյուջեից գումար հատկացնելու հարցին:
Ըստ Մարուքյանի՝ եթե իշխանությանն ընտրողերը դրա հետ կապված որևէ խնդիր չեն տենսում, ուրեմն նորմալ է: Վերջին հաշվով դրանք քաղաքացիների միջոցներն են, քաղաքացիներն են որոշել, որ այս իշխանությունները ձևավորվեն, իշխանություններն էլ որոշել են, որ այդ փողը պետք է ծախսվի: «Ոնց են ասում՝ քաղաքացիներն են որոշել, որ մենք լինենք, մենք էլ որոշել ենք, որ ԱԱԾ-ն պետք է ենթարկվի միայն վարչապետին, որ խորհրդարանական վերահսկողություն չլինի: Նույնն էլ դա է»,- ասաց նա: