Ադրբեջանական զորքերի դուրսբերումը և միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը բացարձակ անհրաժեշտություն են. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան էջում հետևյալ գրառումներ է կատարել՝ Ադրբեջանի կողմից հրադարարի խախտման վերաբերյալ. 

«Ադրբեջանական հերթական  հարձակման հետևանքով այսօր 3 հայ զինծառայող է զոհվել Հայաստանի տարածքում: Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ: Ադրբեջանի ագրեսիան պետք է դատապարտվի և կանգնեցվի։

Ադրբեջանական զորքերի դուրսբերումը և միջազգային դիտորդական առաքելության տեղակայումն ադրբեջանական օկուպացիայից տուժած հայկական տարածքներում և սահմանամերձ շրջաններում բացարձակ անհրաժեշտություն են»,- թվիթերյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով