lragir.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր ներքին համոզմունքն է, որ ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը կանխամտածված կամ չարամտությամբ չէր կարող վնաս պատճառել պետությանը:
Պատգամավորն ասաց, որ պետք է սպասել, մինչև կավարտվի Սանասարյանի նկատմամբ հարուցված գործով նախաքննությունը: Նա միաժամանակ ասաց, որ բացառում է, որ նոր Հայաստանում իրավապահները որևէ մեկին շինծու մեղադրանք առաջադրեն: