Հարավային Կորեան չի ճանաչել չորս շրջանների միացումը Ռուսաստանին |news.am|

news.am: Հարավային Կորեան չի ճանաչել չորս շրջանների միացումը Ռուսաստանին։

«Մեր կառավարությունը խստորեն դատապարտում է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, ինչը ՄԱԿ-ի կանոնադրության խախտում է։ Պետք է հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ անկախությունը։ Հարավային Կորեայի կառավարությունը չի ճանաչում Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի եւ Խերսոնի շրջանների բռնակցումը Ռուսաստանի կողմից»,-ասվում է Հարավային Կորեայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter