Մենք ողջունում ենք վերջին բռնություններից 17 հայ գերեվարվածների վերադարձը Ադրբեջանի կողմից․ Ջեյք Սալիվան

Մենք ողջունում ենք վերջին բռնություններից 17 հայ գերեվարվածների վերադարձը Ադրբեջանի կողմից։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

«ԱՄՆ-ն շարունակում է աջակցել կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու շարունակական ջանքերին»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանին է վերադարձրել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով գերեվարված 17 հայ զինծառայողի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն