Հաջորդ տարի նախատեսվում է մոտ 20 գյուղական ամբուլատորիաների ամբողջական վերանորոգում. Ավանեսյան|armenpress.am|

armenpress.am: Հայաստանի 12 բժշկական կենտրոնում իրականացվում են նախագծման կամ շինարարական աշխատանքներ, իսկ հաջորդ տարվա համար նախատեսվում է մոտ 20 գյուղական ամբուլատորիաների ամբողջական վերանորոգում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Հաջորդ տարի էլ բյուջեով արդեն իսկ նախատեսվել են նոր ծրագրեր՝ կապված ամբուլատոր հատվածի բարեկարգման հետ: Կարծում եմ, որ սա շատ կարևոր ուղղություն է: Եթե Հայաստանում հիվանդանոցային օղակն իր ենթակառուցվածքների, սարքավորումների հագեցվածության առումով բավարար կետի է հասնում, նույնը չենք կարող արձանագրել առաջնային օղակի մասին: Եվ սա մեր կարևոր բարեփոխումներից է, որ կապիտալ ներդրումները հաջորդիվ պետք է ուղղվեն առաջնային օղակի բարեկարգումներին», -ասաց Ավանեսյանը:

Առողջապահության նախարարը հավելեց, որ աբմուլատորիաների բարեկարգումը բավականին լավ ազդեցություն է ունենալու ընդհանուր առողջապահական համակարգի վրա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով