tert.am։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի թեկնածության վերաբերյալ քննարկումներ դեռ չեն եղել: Այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊԿ վարչության անդամ Հովիկ Աղազարյանը:
Հարցին, թե հավանական համարում եք Արայիկ Հարությունյանի թեկնածությունը կուսակցության վարչության նախագահի պաշտոնում, Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Իհարկե, հավանական համարում եմ, բայց քննարկումներ դեռ չեն եղել: Ոչ միայն Արայիկ Հարությունյանը, էլի շատ մարդկանց թեկնածությունն եմ հավանական համարում: Շատ թեկնածուներ կարող են լինել»:
Հովիկ Աղազարյանը նաև հայտնեց, որ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում հստակ կորոշվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի օրը:
Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի և Նիկոլ Փաշինյանի թեկնածություններին, պատգամավորը պատասխանեց. «Սասուն Միքայելյանի մասով կարող եմ ասել, որ կարող է նպատակահարմար չլինել կուսակցության վարչության նախագահի պաշտոնում նրան ընտրելը, բայց Նիկոլ Փաշինյանի հետ կապված ոչինչ չեմ կարող ասել»: