Անկարան այժմ Աթենքի հետ խոսելու բան չունի․ Էրդողան |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան այժմ Աթենքի հետ խոսելու ոչինչ չունի, հաղորդում է Anadolu գործակալությունը։

«Պրահայի գագաթնաժողովում շատ երկրներ ակնկալում էին, որ Թուրքիան քայլեր կձեռնարկի Հունաստանի հետ հարաբերությունները բարելավելու համար։ Սակայն հիմա մենք Հունաստանի հետ խոսելու բան չունենք», – ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան ակնկալում է, որ «ԵՄ-ն կհրավիրի Հունաստանին երկկողմ երկխոսության՝ համայնքային համերաշխության պատրվակով նրա անօրինական նախաձեռնություններին աջակցելու փոխարեն»։

Նա նաև ընդգծել է, որ Անկարան պատրաստ է համարժեք պատասխան տալ ոչ միայն Աթենքին, այլև ցանկացած այլ պետության, որը կսպառնա իր անվտանգությանը։

Հիշեցնենք, որ Թուրքիան ու Հունաստանը բազմիցս հայտնվել են ռազմական բախման եզրին, ինչը պայմանավորված է Էգեյան ծովում տարածքային ջրերի ու օդային տարածության սահմանների, ինչպես նաև կղզիների կարգավիճակի շուրջ ծագած կոնֆլիկտով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն