aysor.am: Վաշինգտոնը պետք է լուրջ աշխատանք տանի՝ սեփական սխալները շտկելու ուղղությամբ, պետք է հրաժարվի համաշխարհային տիրեպետության հասնելու իր հավակնություններից ու եզրակացություններ անի՝ Ռուսաստանի գործերին միջատմելու փորձերի ձախողումներից, «Аргументы и факты» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովի խոսքով՝ Միացյալ նահանգների ռուսատյաց էլիտան դրդում է, որ Սպիտակ տունը բաց առճակատման գնա Ռուսաստանի հետ։
«Ըստ էության, խոսքը միջազգային լարվածությունը սրող անխոհեմ քաղաքական գծի մասին է։ Իրատեսակա՞ն է արդյոք այդ արատավոր շրջանը կոտրելը։ Իհարկե, այո։ Առաջ շարժվելու համար Վաշինգտոնը պետք է լուրջ աշխատանք տանի՝ սեփական սխալները շտկելու ուղղությամբ ու հրաժարվի համաշխարհային տիրապետության հասնելու հավակնություններից։ Արժե նաև, որ Վաշինգտոնը եզրահանգումներ անի Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու ձախողված փորձերից»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում