2022-10-09-c926ebd2-e4bc-4c73-8ed0-c4eb9f92ce7d.jpeg

Մենք հետևողականորեն զարգացնելու ենք Հայաստանը որպես զբոսաշրջիկների համար պահանջված մշակութային նպատակակետ. Քերոբյան

Էկոնոմիկայի նախարարվՎաան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ հանդիսատեսներով լեցուն դահլիճում կայացավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ թավջութակահար Միշա Մայսկիի համերգը, որը եզրափակեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի հովանավորությամբ անցկացված Արմենիա միջազգային դասական երաժշտության չորրորդ փառատոնը։

Հայաստանի նոր զբոսաշրջային բրենդի չորս գրավչության ուղղություններից մեկը մշակույթն է և մենք հետևողականորեն զարգացնելու ենք Հայաստանը որպես զբոսաշրջիկների համար պահանջված մշակութային նպատակակետ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն