Անհետ կորած զինծառայողի հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ–ի դիմաց |news.am|

news.am: ՀՀ պաշտպանության նախարարության մոտ անհետ կորած զինվորի՝ ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները բողոքի ակցիա են անցկացնում:

Նրանք նշում են, որ Վահե Թորոսյանը սեպտեմբերի 13-ից չկա, հարազատները տեղը գիտեն, բայց թույլ չեն տալիս մոտենալ այդ հատվածին:

«Սեպտեմբերի 16-ից ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մտնել իրենց կողմից վերահսկվող տարածք՝ Սյունիքի Հանդ գյուղի վերեւի հատված: Երեխեն զանգել է սեպտեմբերի 15-ին, իր ընկերոջը բացատրել է, թե որ ձորակում է: Բայց մերոնք ոչ մի քայլ չեն ձեռնարկում: Մենակ աշխատում է զորամասի հրամանատարական կազմը: Մեր մարդիկ ուզում են մտնել տարածք, բայց Ադրբեջանը թույլ չի տալիս»,-ասաց հարազատներից մեկը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև