2022-10-10-eec9ea38-4db2-45ff-9256-c940d38e722b.jpeg

Անդրանիկ Փիլոյանը 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել |1lurer.am|

1lurer.am: ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը որոշումը հրապարակել է հոկտեմբերի 6-ին, նախկին բարձրաստիճան պաշտոնյան ազատ է արձակվել հոկտեմբերի 7-ին:

Փիլոյանը, որն անազատության մեջ էր մարտի 30-ից, մեղադրվում է մի քանի դրվագով կաշառք ստանալու համար, ԱԻՆ-ի տարբեր պաշտոնյաներ՝ կաշառք ստանալուն հանցակցելու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։

Գործը դատարանում է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն