cfc649f8d94ce5edc9d46b61dd977e07.jpg

Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելու վերաբերյալ

Հանրապետության Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելու վերաբերյալ։

Հանրապետության նախագահի 2019 թվականի ապրիլի 18-ի ՆԿ-21-Ա կարգադրության 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ մինչեւ ս. թ. մայիսի 3-ը, ժամը 18:00, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելու նպատակով հավակնորդները Հանրապետության նախագահի աշխատակազմ (Երեւան, «Հանրապետության տուն», Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1) առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով ([email protected]) կարող են ներկայացնել Սահմանադրության 165-րդ հոդվածի 1-ին մասով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներին ներկայացվող պահանջները հավաստող  փաստաթղթերը։

Հավակնորդների կողմից ներկայացված բոլոր դիմումներն ու փաստաթղթերը Հանրապետության նախագահը ընդունելու է ի գիտություն՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի թափուր հաստիքը համալրելու համար ցանկություն ցուցաբերած անձանց վերաբերյալ տեղեկատվություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն