f64d642eb455d7aa70ee74b5e626e2d7.jpg

Դադարեցվել են Վանեւանի համայնքապետ Նորայր Հարությունյանի լիազորությունները. գյուղացիների պահանջը բավարարված է |armtimes.com|

armtimes.com: Երեկ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի որոշմամբ դադարեցվել են Վանեւանի համայնքապետ Նորայր Հարությունյանի լիազորությունները: Մարզպետի որոշմամբ՝ Արամ Հարությունյանը նշանակվել է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար:

Գեղարքունիքի մարզպետի օգնական Նարեկ Մանուկյանը «Հայկական ժամանակի»-ի հետ զրույցում ասաց. «Դադարեցվել են Վանեւանի համայնքապետ Նորայր Հարությունյանի լիազորությունները, քանի որ ՏԻՄ 7-րդ կետի որոշման համաձայն, եթե համայնքի նորանշանակ ղեկավարը 6 ամսվա ընթացքում ավագանու նիստ չի հրավիրել, ապա ավագանին իրավունք ունի անվստահություն հայտնել և պահանջել համայքապետի հրաժարականը: Գյուղացինների և ավագանու անդամների բողոքն էլ հիմնականում ծավալվել էր համայնքապետի անգործության և պաշտոնական լիազորությունները պատշաճ չկատարելու շուրջ»- ասաց մարզպետի օգնականը:

Մանուկյանի խոսքով` գյուղացիների պահանջը բավարարվել է և Ատոմ Մկրտչյանը դադարեցրել է հացադուլը:

Վանեւանի ավագանու անդամ Գոհար Գալստյանի խոսքով` իրենց պահանջը, կարելի է ասել, ամբողջությամբ բավարարվել է, և ըստ այդմ` այսօր հացադուլ անող գյուղացի Ատոմ Մկրտչյանը դադարեցրել է իր հացադուլը.

«Երեկ է մարզպետը հայտարարել, որ գյուղապետի լիազորությունները դադարեցվել են, սակայն Ատոմ Մկրտչյանը չդադարեցրեց հացադուլը: Այսօր պաշտոնական հայտարարությունից հետո նոր Մկրտչյանը դադարեցրել է հացադուլը և գնացել է տուն»,- ասաց գյուղապետի հրաժարականը պահանջող ավագանու անդամ Գ. Գալստյանը:

Հիշեցնենք, որ Վանեւան գյուղի բնակիչ Ատոմ Մկրտչյանը ապրիլի 11-ից հայտարարել էր հացադուլ` պահանջելով գյուղապետի հրաժարականը: Նույն պահանջով գյուղի բնակիչները և ավագանու անդամները անընդմեջ բողոքի ակցիաներ էին անում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն