2022-10-11-5c1e1955-c219-4f7c-9c68-831ebef77ee1.jpeg

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Դեվդորակ թունելը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Դեվդորակ թունելը հոկտեմբերի 11-ին ժամը 10։00-17։00-ն տեխնիկական աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Նշվում է, որ գործելու է թունելին հարակից այլընտրանքային ավտոճանապարհը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն