e00dee4a25f0c5ab2c8d897ac8b5c2c1.jpg

Հայաստանում կենդանիների վարակիչ հիվանդությունների պրոֆիլակտիկայի պետական ծրագիր է անցկացվում |news.am|

news.am: Հայաստանում կենդանիների վարակիչ հիվանդությունների պրոֆիլակտիկայի պետական ծրագիր է անցկացվում: Այս մասին ասուլիսում հայտարարեց սննդամթերքի անվտանգության տեսչության պետ Գեորգի Ավետիսյանը:
Խոսելով կենդանուց մարդուն փոխանցվող հիվանդությունների պրոֆիլակտիկայի կարեւորության մասին, Ավետիսյանն ընդգծեց, որ մարդկային հիվանդությունները կարելի է եւ պետք է կանխարգելել՝ հոգ տանելով ընտանի կենդանիների առողջության մասին:

Այդ կոնտեքստում նա հիշեցրեց, թե ինչպես 2013-ին սիբիրյան խոցը 1-2 հիվանդ կենդանուց դարձավ տասնյակ մարդկանց հիվանդության պատճառ:
Այժմ պետպատվերի շրջանակում անասնաբույժները դաբաղի, սիբիրյան խոցի, բրուցելյոզի դեմ պրոֆիլկատիկա են անցկացնում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն